մակարոն, ռեցեպտ, իտալական խոհանոց

«Մակարոն». այսպես մենք կոչում ենք չորացրած խմորից այն ամենը, ինչ կարելի է եփել ու վրան կարմիր սոուս ավելացնել: Իհարկե, ընդհանրացումները միշտ էլ հեշտացնում են կյանքը, բայց չեք կարծում, որ դա մի քիչ ռասիստական է… հետո ի՞նչ, որ պաստան մարդուց ցածր կենսաբանական տեսակ է համարվում: Մի մոռացեք, որ այս «մակարոնները» հաճախ փրկում են ձեզ «էսօր ինչ էփեմ» տանջալի հարցերից, այնպես որ, եկեք հարգանքով մոտենանք մակարոններին ու գոնե իմանանք դրանց անունները:

Պաստաները տարբեր են` երկար պաստա, կարճ պաստա, ապուրներում գործածվող շատ մանր պաստա կամ պաստինա, պաստա ալ ֆոռնո (վառարանում պատրաստվող ուտելիքների համար նախատեսված պաստա` օրինակ լազանիա): Ինչպես հասկացաք, գոյություն ունեն պաստայի բազմաթիվ տեսակներ, բայց, կասկածում եմ, որ ձեր համբերությունը կհերիքի, որպեսզի այս մեկ պոստում բոլորի հետ ծանոթանաք, այնպես որ, այսօր ուղղակի կծանոթանանք մեր երկրում ամենամեծ տարածում գտած պաստաների որոշ տեսակների հետ ու կիմանանք, թե ինչպիսի սոուսների հետ պետք է դրանք պատրաստել:

 Սպագետտի

Spaghetti_spiral_splayed

Լինգուինի

IG1C05_linguine-with-shrimp-scampi_s4x3_lg

Պեննե

RUSPEN1KG_Web

Ռիգատոնի

իտալական ուտելիք

Օրեչետտե

Orecchiette_Pasta

Օրզո

Orzo Salad (2)

Բուկատինի

bucatini-carbonara-2

Ֆուզիլի

img_3142

Ֆարֆալլե

Farfalle_Pasta

Պաստա + Սոուս = Ընթրիք

Ձևավոր մակարոններ (ֆուզիլլի, ֆառֆալլե, օրեչետտե և այլն)

Այս տեսակի մակարոնները սազում են այնպիսի սոուսների հետ, որտեղ կան մսի, ձկան կտորներ: Նման սոուսներն ավելի լավ են սազում այսպիսի մակարոնների վրա, քան երկար ու բարակ սպագետտիների, որոնցից միշտ թափվում են: Օրինակ` ֆուզիլլին հիանալի սազում է ձկնային և լոլիկի մեծ կտորներով սոուսների հետ: Օրեչետտեն իր ներկայությամբ կզարդարի յուրաքանչյուր սնկային սոուս:

Կարճ մակարոններ (ռիգատոնի, պեննե և այլն)

Այսպիսի մակարոնների հետ խորհուրդ եմ տալիս օգտագործել ավելի թանձր սոուսներ: Ռիգատոնին շատ է սազում մսային կտորներով սոուսների հետ:

Երկար մակարոններ (սպագետտի, լինգուինի, վերմիշել բուկատինի և այլն)

Եկանք-հասանք մեր սիրելի մակարոնների տեսակին: Այս տեսակն ամենալավը պահում է մածուցիկ սուսներ` լոլիկով ու ձիթապտղի ձեթով: Լինգուինին կարող է գործածվել նաև համեմատաբար մանր կտորներով ձկնային սոուսների հետ:

Իհարկե, սպագետտին սխալ սոուսով ուտելը ոչ առողջական ոչ էլ իրավական խնդիրներով չի ուղեկցվի, բայց կարելի է մի օր փորձել ուտել մակարոններն իսկական իտալացիների պես: Միգուցե դուք բացահայտեք ինչ-որ նոր բան և սովորական դարձած ընթրիքը դառնա հետաքրքիր:

Պաստաների մասին դեռ այսքանը, իսկ հաջորդ պոստում կսովորենք պատրաստել իտալական Ասպարագի ալլա Բիսմարկ (Ձվով ծնեբեկ):

Սիրով`

Նյամիկ Էլլա Կանեգարիան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել