Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել ԵԱՀԿ խմբին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ռուս լրագրողներին ազատ արձակելու հարցով, ովքեր ձերբակալվել են ուկրաինացի իրավապահների կողմից: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրամատորսկում LifeNews-ի լրագրողներ Օլեգ Սիդյակինը և Մարատ Սայչենկոն  ուկրաինացի իրավապահների կողմից ձերբակալվել են: News Media-ի անձնակազմը դիմել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ խնդրելով աջակցել իրենց լրագրողներին ազատ արձակելու հարցում:

«Լրագրողներին ազատ արձակելու հարցով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Բուրքհալտերի հետ՝ կոչ անելով նրան շտապ գործի դնել բոլոր անհրաժեշտ միջոցները ռուս լրագրողներին ազատ արձակելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:Վերջինս, ըստ աղբյուրի, խոստացել է անհապաղ զբաղվել լրագրողների ազատ արձակման հարցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել