Tert.am-ը գրում է.

Երևանի Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժի» մոտ հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով Թիվ 1 Համալսարանական հիվանդանոց տեղափոխված 5 հիվանդների վիճակը վիրահատությունից հետո կայուն է. այս մասին Tert.am-ին ասաց հիվանդանոցի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը։ Նա նշեց, որ հիվանդների ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

«Ալբինա Բադալյանը ստաբիլ կայուն վիճակում է, ամեն ինչ կարգին է իր մոտ, Նորայր Հարությունյանի վերքերը նորմալ վիճակում են, կյանքին վտանգ չի սպառնում, Սուքիասյան Մնացականը նույնպես գիտակից, կայուն վիճակում է։ Մյասնիկ Հայրապետյանը և Վալերի Հովհաննիսյանը կայուն ծանր վիճակում են, սակայն գիտակից են։ Նրանից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 13:25-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն և հնչել էին կրակոցներ, որի հետևանքով հրազենային վնասվածք էին ստացել պատահական անցորդներ։ Նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել