Panorama.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում 48 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ենթարկվել է հարկադիր սպանդի. պատճառը բրուցելոզն է: Ինչպես Panorama.am-ին հայտնեց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը, լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ կենդանիները վարակված են բրուցելոզով:
Նրա խոսքերով` այժմ ճշտում են հիվանդ կենդանիների թիվը:
«Այս պահին Գեղաշենում շուրջօրյա հսկողություն է սահմանված, գյուղում արգելված է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մուտքն ու ելքը, որպեսզի այլ համայնքներում այն տարածում չգտնի»,- ասաց Ա.Սուքիասյանը:
Բրուցելոզն իրենից ներկայացնում է վարակիչ հիվանդություն, որին բնորոշ են նյարդային, սիրտանոթային, ինչպես նաև ոսկրահոդային համակարգերի ախտահարումները։ Ավելի հաճախ բրուցելոզով հիվանդանում են ընտանի կենդանիները (այծերը, ոչխարները, կովերը, խոզերը), որի հետևանքով նկատվում են վիժումներ, պտուղը մեռած է ծնվում։
Բրուցելոզը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից։ Բրուցելոզի հարուցիչները բրուցելներն են, որոնք միջավայր են ընկնում հիվանդ կենդանիների կաթի, մեզի միջոցով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



