Germany-Ukraine-NATO-11in.am-ը գրում է.

Ռուսաստանի կողմից սպառնալիքի դեպքում ՆԱՏՕ-ն սովորական զենքերի միջոցով ի վիճակի չի լինի պաշտպանել Էստոնիան, Լատվիան և Լիտվան: Այս մասին գրում է Der Spiegel գերմանական պարբերականը:

«Ռուսաստանի պոտենցիալը, ինչպես նաև կարևոր ռազմական գործողություններն առանց նախազգուշացման սկսելու նրա մտադրությունը իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում եվրաատլանտյան տարածքի անվտանգության և կայունության համար»,- ասվում է փաստաթղթում:

Տեքստում նշվում է նաև, որ «Ռուսաստանը կարող է կարճ ժամանակում և ցանկացած վայրում տեղային կամ տարածաշրջանային մասշտաբով ռազմական սպառնալիք ստեղծել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել