Երեկ Պարույր Հայրիկյանը իրականացրեց իր հերթական բազմահոգանոց միտինգը, որի գաղափարն էր «Պուտին, Բադասխան ես տալու» Րաֆֆու վերցրած վեհ միտքը: Դե ինչ, հաջողություն մաղթենք Պարույր Հայրիկյանին, և թող իր մյուս հավաքին գոնե 50 հոգի մարդ հավաքվի:
Ուկրաինայում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Իրականում ես թքած ունեմ, թե այնտեղ ով ում ինչ կանի, իմ համար էն անմեղ մարդկային կյանքերի խնդիրն է ցավոտ թեմա, ու Աստված տա՝ հնարավորինս շուտ վերջանա անմեղ մարդկային կյանքերի կորուստը:
Անմեղ մարդկային կյանքերի թեման շարունակելով` հիշենք Վերնիսաժի դեպքերը, ու ևս մեկ անգամ դատապարտելով, առողջություն մաղթենք վիրավորներին: Մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է, և պետք չէ ոտնձգություն իրականացնել:
Երեկ բոլորը խոսում էին թանգարանային գիշերների մասին: Իհարկե, սա լավ նախաձեռնություն է, ու մարդիկ ավելի մոտիկից են շփվում արվեստի ու մեր պատմության հետ, բազմաթիվ զբոսաշրջիկներ այդ օրերին հատուկ այցելում են Երևան, և դա զարգացնում է մեր տուրիզմը: Սա պետք է լինի շարունակական ու էլ ավելի գրավիչ:



