Հայաստանի հետ հարաբերություններում Եվրոպան առաջնորդվում է «ԵԹԵ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՏԻՐԵԼ ԱՄԲՈՂՋԻՆ, ՊԵՏՔ ՉԷ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՄԱՍԻՑ» սկզբունքով: Մեր մտածողության համար սա մի քիչ անհասկանալի է, քանզի մենք՝ հայերս, շատ էմոցիոնալ ազգ ենք և նամանավանդ արտաքին հարաբերություններին նայում ենք շատ կենցաղային մակարդակով: Այնպիսի տպավորություն է՝ կարծես Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը փորձ է արվում ներկայացնել որպես ամոթալի և ոչ տղայական (խոսքը ԵՄ-ից դեպի ՄՄ թեքվելու մասին է), բայց մենք մոռանում ենք, որ դիվանագիտությունում ամոթալի և տղայական բաներ չկան, եթե Հայաստանին պետք է, ապա պետք է տեղն եկած պահին թեքվի 180 աստիճանով, հետո նորից թեքվի, եթե դա պահանջի Հայաստանի ու Արցախի շահը: Գոնե մենք` հայերս, լավ ենք տեսել, թե ինչպես են տարիներով օտար երկրները մեզ ստել ու մարսել, բա մենք ինչի՞ չպետք է մասենք, որ: Շահեր են, լավ ենք անում անում ենք, թող թե Եվրոպան, թե ԱՄՆ-ն, թե ՌԴ-ն մի հատ իրենց անցյալին նայեն, հետո նոր մեզ բան ասեն:



