smart-malishGalaTV.am-ը գրում է.

«The week» բրիտանական ամսագիրը ուսումնասիրել է գիտական հոդվածները եւ փաստարկներն այն մասին, թե ինչն է երեխաներին դարձնում ավելի երջանիկ, ինչպիսի ծնողական մոտեցումն է առավել արդյունավետ եւ ինչի շնորհիվ է, որ գոյություն ունեն լավ ընտանիքները:

Բայց ի՞նչն է դարձնում երեխաներին՝ նորածնից մինչեւ 10 տարեկանը ավելի խելացի: Ձեզ ենք ներկայացնում 10 կետ, որոնք գիտության տեսանկյունից օգնում են դրան:

01. Երաժշտության դասեր

Լրիվ պարզ է եւ հասկանալի: Հետազոտությունները ցույց են տվել, որ երաժշտության դասերը դարձնում են երեխաներին առավել խելացի: Երեխաների հետազոտվող խմբերի հետ համեմատած՝ երաժշտական խմբերի մասնակիցները ցուցադրում են մտավոր զարգացման ավելի բարձր արդյունքներ: Երաժշտության ազդեցությունը շատ մեծ չէ, սակայն վերլուծությունը կատարվել է մտավոր զարգացման բազմաթիվ ցուցանիշներով, տարբեր ցուցիչներով եւ ուսման ձեռքբերումների հիմնական չափորոշիչներով: Իրականում երաժշտական դասերը օգնում են բոլորին, ինչպես երիտասարդներին, այնպես էլ ծերերին: Ավելի շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ երաժշտական կրթությունը տալիս է մասնակիցներին մի շարք առավելություններ: Իսկ ահա Հյուսիսարեւմտյան համալսարանը իր հետազոտություններով պարզել է, որ տատիկներին երաժշտական դասերը նույնպես օգուտ է տալիս՝ դանդաղեցնում է ծերացման որոշ վնասակար հետեւանքները:

02. Մկանների աճեցում՝ դա առասպել է

Զուտ մկանների աճեցումը ինքնիրեն հիմարություն է, որովհետեւ նա ավելի շատ ժամանակ է անցկացնում սպորտդահլիճում, այլ ոչ թե գրադարանում: Իսկ ինչ, եթե դուք այնպես անեք, որ ձեր երեխաները լինեն եւ այնտեղ, եւ այնտեղ: Եթե դուք լավ ֆիզիկական վիճակում եք, ձեր մտավոր ունակությունները նույնպես ընդունակ են աճելու:

Գերմանացի գիտնականները 2007թ.-ին պարզել են, որ ֆիզիկական վարժություններից հետո մարդիկ բառարանի նոր բառերը 20 տոկոսով ավելի արագ են հիշում, քան նախքան պարապմունքը: Հիշելու տեմպերը ուղղակիորեն կապված է գլխուղեղի նեւրոտրոֆիկ գործոնի հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ կամավորների մոտ, ովքեր երեք ամիս շարունակ կանոնավոր ֆիզիկական վարժություններ են կատարել, 30 տոկոսով ավելացել է արյան հոսքը գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հիշողության եւ գիտության համար:

03. Մի կարդացեք երեխաների համար, այլ կարդացեք նրանց հետ

Դուք ունեք փոքրիկ, ով սովորում է կարդալ: Թույլ մի տվեք նրան հիանալ գրքի նկարներով, մինչ դուք կարդում եք: Նրա ուշադրությունը հրավիրեք բառերի վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ դա զարգացնում է կարդալու հմտությունները: Երբ համատեղ կարդալը համալրվում է երեխայի կարդալու հմտության վրա առավել մեծ ուշադրությամբ, այդպիսի միասնական ընթերցանությունը դառնում է արդյունավետ գործիք երեխաների վաղահաս գրագիտության՝ նույնիսկ այնպիսի փոքրիկների համար, ովքեր չունեն բարենպաստ պայմաններ:

04. Անբավարար քունը երեխային դարձնում է ավելի հիմար

6-րդ դասարանցու ուղեղը, ով մեկ ժամ պակաս է քնել, դառնում է 4-րդ դասարանցու ուղեղին հավասար: «Մեկ ժամ պակաս քունը հավասարազոր է երկու տարվա զարգացմանը եւ աճին»,- բացատրում են հետազոտողները: Կա որոշակի հարաբերություն սովորելու եւ քնի տեւողության միջեւ: Գերազանց սովորող դեռահասները 15 րոպե ավել են քնում, քան «լավ սովորողները», իսկ սրանք էլ 15 րոպե ավել են քնում, քան «միջակները»: Եվ այսպես շարունակ: Այդ փաստը ապացուցվել է ոչ միայն նախկինում, այլ վերջերս արված հետազոտություններով: Կարեւոր է ամեն քառորդ ժամը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել