ArmStar.am-ն իր ընթերցողին է ներկայացնում հերթական հետաքրքիր շարքերից մեկը: Այս անգամ քննարկում ենք, թե ինչպիսի վարորդներ են մեր հայ աստղերը: Ինչպիսի՞ մեքենաներ են նախընտրում և վարում նրանք: Ովքե՞ր են ամենակարգապահները և հակառակը:
Դե իսկ այս ամենը ճշտելու համար ArmStar.am-ը զրուցեց հայտնիների ավտոմեքենաներից ամենատեղեկացված Մագայի՝ «Մագավտո» հաղորդաշարի հաղորդավարուհի հետ:
Նկարահանման ընթացքում տեղի ունեցած վթարների և ամենահետաքրքիր դեպքերի մասին ArmStar.am-ին պատմեց Մագան:
Նախ, ինչպիսի՞ վարորդներ են հայ հայտնի դեմքերը:
Մի փոքր դժվար է ասել, ինձ թվում է իրենցից պետք է հարցնեք, որովհետև իմ կարծիքը սուբյեկտիվ կլինի: Հիմնականում նրանք իրենց մեքենաներին այդքան էլ լավ չեն ճանաչում՝ մեկը հենց տեխնիկական առումով: Երբ ես իրենց հարցեր եմ տալիս տեխնիկական տվյալներից, գրեթե բոլորն անտեղյակ են: Ստացվում է, որ իրենք պարզապես վարում են մեքենան: Ես չեմ ասում, որ բոլորը լինեն մասնագետ, բայց կան տարրական գիտելիքներ, որոնք պետք է ունենան բոլոր վարորդները: Անուններ չեմ ուզում տալ, բայց պատահել են մարդիկ, ովքեր նույնիսկ капот-ը /սրա հայերենը ես էլ չգիտեմ/ չեն կարողանում բացել կամ տեղյակ չեն բեռնախցիկում պահեստային անվադող կա՞, թե ոչ: Հմուտ վարորդները քիչ են:
Տարածված կարծիք կա, որ կին վարորդները, բացի լվացքի մեքենայից, այլ մեքենաներից գլուխ հանել չեն կարողանում: Ի՞նչ կասեք հայտնի կին վարորդների մասին:
Չեմ համարում, որ կանայք հմուտ վարորդներ են, և պետք էլ չի որ համեմատենք, քանի որ տղամարդն իր տեղն ունի, կինն՝ իր տեղը, պարզապես, գիտելիքների և կարգապահության առումով հմտություններ պետք է ձեռք բերեն թե՛ տղամարդիկ, և թե՛ կանայք:
Կառանձնացնե՞ք մի քանի հայտնիների, ովքեր, ձեր կարծիքով, իսկապես լավ վարորդներ են:
Բնականաբար, երբ կա տեսախցիկ և այդ ամենը եթեր է գնալու, իրենք փորձում են ավելի կարգապահ երևալ, բայց լինում են դեպքեր, երբ եթերից հետո ասում են՝ ճիշտն ասած, ես ամրագոտի չեմ գցում… ծիծաղում է: Բնականաբար, մենք մեր հաղորդման միջոցով ևս փորձում ենք օրինակ ծառայել, որ ամրագոտին նախևառաջ իրենց կյանքի ապահովության համար է, ոչ թե ոստիկանների: Ես ունեցել եմ այնպիսի հյուրեր, որոնց հետ հայտնվել ենք երթևեկության մեջ, ես խնդրել եմ, որ վերադառնանք բակ, որովհետև վախեցել եմ իրենց մեքենա վարելու ոճից՝ անհանգստանալով իմ և օպերատորիս կյանքի մասին:/ծիծաղում է/
Իսկ խոսքը կին վարորդների մասին է, թե՞ տղամարդ:
Ավելի շատ՝ կանանց: Մի աղջիկ կար, ով ընդամենը մեկ-երկու ամիս էր մեքենա վարում: Ես ռիսկի դիմեցի, նստեցի նրա կողքին, այնուհետև հասկացա, որ չէ, ինձ տանը սպասող ունեմ: /ծիծաղում է/
Կարծիք կա, որ տղամարդիկ իրենց մեքենաների հանդեպ ավելի ուշադիր են, քան իրենց կանանց. միթե՞ դա միայն տղամարդ վարորդներին է վերաբերում:
Կանանց մոտ այդպիսի դեպքեր չեմ նկատել, չնայած կան աղջիկներ, ովքեր սրտացավորեն փայփայում են իրենց մեքենան, միշտ մաքուր են պահում, խաղալիքներով և այլն: Բայց, եթե համեմատություն անցկացնեմ, ապա, այո՛, տղամարդիկ ավելի կապված են իրենց մեքենաների հետ:
Խոսք գնաց խաղալիքների մասին, կառանձնացնե՞ք ամենաթիթիզ կին վարորդներին:
Սոնա Շահգելդյանն իր մեքենայի մեջ ունի բազմաթիվ փափուկ խաղալիքներ, նրա մեքենայի ղեկը պատյանով է և հատուկ վերաբերմունք ունի իր մեքենայի նկատմամբ: Լիլուն իր մեքենայի մեջ էլի շատ խաղալիքներ է պահում: Հետաքրքիր էր Անի Քոչարի մեքենան, որի ղեկը աջ կողմում էր, և նա նշեց, որ ձախ կողով էլ չի կարողանում վարել, արդեն սովորել է:
Կհիշե՞ք Ձեր հաղորդման առաջին հյուրին, ո՞վ էր և ի՞նչ մեքենա էր վարում:
Առաջին հյուրը եղել է Արմինե Գրիգորյանը՝ իր ВАЗ 2108 մակնիշի մեքենայով և, եթե չեմ սխալվում, իմ հաղորդմանն արդեն 3 անգամ հյուր է եղել` ամեն անգամ տարբեր մեքենաներով:
Շարունակությունն՝ այստեղ