Vardan-Petrosyan05Araratnews.am-ը գրում է.

Դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատական նիստը տեղափոխվել է երեքշաբթի, ժամը՝ 10.30: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատական նիստի ժամանակ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոժենը  միջնորդություն էր ցանկանում ներկայացնել խափանման միջոցը փոխելու մասին, բայց դատարանի կողմից հրավիրված թարգմանը ճիշտ չէր թարգմանում միջնորդությունը: Այդ  իսկ պատճառով դատավարությունը ընդհատվեց եւ որոշվեց տեղափոխել դատական նիստը երեքշաբթի, ժամը՝ 10.30,  որպեսզի հրավիրեն նոր թարգման»,-ասաց Բաղդասարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել