Չեմ կարող չհիշել Աշոտյանին՝ ասեմ, թե ինչու. հիշո՞ւմ եք՝ ոչ շատ վաղուց անեկդոտ էր շրջում «Հայլուրի Հայաստան» երազող տատիկի մասին: Աշոտյանն էլ, «Ժամանակի» հարցին, թե մինչև այժմ պայմանները հավասար չէի՞ն գործարարների համար, որ վարչապետը բարձրացնում է այդ հարցը, ընկնում է, չէ, ոչ թե պառվի մարգերը, այլ առանց աչք թարթելու (դա էլ երևի լրագրող Արմինեն կվկայի) Հայաստանը համեմատում է ԱՄՆ-ի ու Արևմտյան եվրոպայի երկրների հետ: Դե, նրանց մոտ էլ խնդիրներ կան, ու էլ ավելի բարելավման տեղ կա: Ընդամենը մեկ խորհուրդ ասեմ, թե ինչ պարոն նախարարին՝ համեմատվելու համար ընտրեք ավելի համեմատելի երկիր՝ ասենք թե Ղրղզստանը... Մենք ո՜ւր Ամերիկան ու Արևմտյան եվրոպան ո՜ւր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201670669599456?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



