Emedia.am-ը գրում է.լ

Գյումրիում գործող բոլոր թանգարանները ևս միանում են «Թանգարանային գիշեր» ակցիային: Քաղաքի բոլոր թանգարաններն իրենց ծրագրերը կազմելիս փորձել են լինել ավելի ինքնատիպ և գյումրեցիների սովորական օրը դարձնել ավելի մշակութային:

Թեև բոլոր թանգարանները դեռ մայիսի 17-ին վաղ առավոտից էին պատրաստ ընդունելու առաջին այցելուններին, սակայն, հիմնական միջոցառումները կմեկնարկեն երեկոյան: Օրվա ընթացքում և վաղն ավելի մարդաշատ կլինի Գյումրու «Վարպետաց» փողոցը, որտեղ գտնվում են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի տուն թանգարանները և Մհեր Մկրտչյանի թանգարանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ավետիկ Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Մնացականյանը, այս մեկ օրվա ընթացքում թանգարանները կարող են ունենալ այնքան այցելուներ, որքան մեկ ամսվա ընթացքում: Այցելուների հոսք սպասվում է նաև մյուս թանգարաններում: Ցուցադրություն, համերգ, ինտելեկտուալ խաղեր, նոր ֆոնդի ցուցադրություն՝ այս միջոցառ ումներն են նախատեսել «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել