Lurer.com-ը գրում է.
Այսօր Բեռլինում տեղի կունենա Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը:
Գավաթը կխաղարկեն Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան»: Սա կլինի այս ակումբների մասնակցությամբ 4-րդ դիմակայությունն այս մրցաշրջանում:
Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է մյունխենյան թիմին՝ վերջինիս հաղթանակը գնահատելով 1.95 գործակցով, դորտմունդցիների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3.50 գործակցով, ոչ-ոքին` 3.80:
Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:00-ին:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=142426&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել