Հետազոտությունները ցույց են տվել, որ բարությունը օգնում է երջանիկ լինել:
Հարվարդի բիզնես դպրոցի ու Բրիտանական Կոլումբիայի համալսարանների անցկացրած միասնական հետազոտության ժամանակ մասնակիցներին խնդրել են մտաբերել մի դեպք, երբ փոքր գումար են ծախսել իրենց վրա կամ օգնել կարիքավոր ինչ-որ մեկին: Գումարը նվիրաբերելու կամ որպես նվեր ինչ-որ մեկին տալու դեպքում նրանք իրենց ավելի երջանիկ են հիշում, քան երբ այն ծախսել են իրենց համար:
Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ մարդիկ բարություն են անում ու զգում դրա թողած բավարարվածության ու երջանկության զգացումը, նրանց մոտ ցանկություն է առաջանում ավելին անելու: Այնպես որ, եթե ցանկանում ես երջանիկ լինել, փորձիր այս պարզ քայլերը:

① Զանգահարիր միայնակ մարդու
Ծանոթներիդ շրջանում հաստատ կա առնվազն մեկը, ով միայնակ ու մեկուսացված է: Փորձիր ժամանակ առ ժամանակ զանգահարել նրան: Զանգիր հենց այնպես ու հարցրու, թե ինչպես է:
② Դուռը բաց պահիր
Կարևոր չէ, թե ով է դուռը թակում, բացիր դուռը ու հյուրընկալ եղիր:
③ Ավելի հաճախ ժպտա
Աշխատավայրում միջանցքով քայլելիս փորձիր ամբողջ ճանապարհին ժպտալ: Դու կզարմանաս, թե որքան ժպիտներ հետ կստանաս. դա վարակիչ է:
④ Օգնիր հաշմանդամ մարդկանց
Առաջարկիր զբոսանքի դուրս գալ նրանց հետ կամ խանութ գնալ՝ նրանց համար անհրաժեշտ բաները գնելու:
⑤ Ինչ-որ մեկի համար սուրճ գնիր
Երբ գնում ես սուրճ կամ ջուր խմելու, առաջարկիր բերել նաև գործընկերներիդ համար:
⑥ Արտահայտիր երախտիքդ
«Շնորհակալություն» և «խնդրում եմ» արտահայտությունները շփման համար նույն ազդեցությունն ունեն, ինչ յուղը շարժիչի համար: Աշխատում է ամեն անգամ:
⑦ Օգնության ձեռք մեկնիր կարիքի մեջ եղող մարդուն
Գիտե՞ս ինչ-որ մեկին, ով հիվանդ է կամ հիվանդանոցում է: Նամակ ուղարկիր, զանգիր կամ ծաղիկներ ուղարկիր, եթե չես կարող գնալ տեսակցության:
Բարի եղիր, որովհետև յուրաքանչյուրը, ում կհանդիպես, ծանր ճակատամարտում է պայքարում: Պլատոն
⑧ Խոսիր ամաչկոտ մեկի հետ
Դու երբևէ նկատե՞լ ես, թե ամաչկոտ մարդկանց համար որքան դժվար է հավաքների ժամանակ: Փորձիր բարության մի փոքր քայլ անել ու պարզապես խոսել նրանց հետ: Դու կարող ես զարմանալ, թե ինչ կբացահայտես:
⑨ Երեխաներիդ բարություն սովորեցրու
Եթե դու ծնող ես կամ աշխատում ես երիտասարդների հետ ինչ-որ երիտասարդական կազմակերպությունում կամ էլ դպրոցում, խոսիր նրանց հետ ու տեղեկացրու կարիքավորների մասին: Քաջալերիր նրանց՝ իրենց հին խաղալիքներն ու գրքերը, որոնք լավ վիճակում են, նվիրաբերել կարիքավորներին:
⑩ Դադարիր բողոքել մի շաբաթ
Սա, թերևս, ամենաբարի բանն է, որ կարող ես անել. մարդկանց բացասական էներգիայով ողողելուց ազատելը: Շաբաթվա ընթացքում կենտրոնացիր միայն դրականի վրա: Դու հաճելիորեն կզարմանաս:
⑪ Ցույց տուր սերդ
Մարդկանց ցույց տուր, որ անկեղծ սիրում ես: Գրկիր, համբուրիր կամ նրբորեն ձեռքով խփիր ուսին:
⑫ Փողոցում փող թող
Փորձիր որոշակի գումար թողնել փողոցում, որտեղ ինչ-որ աղքատ մեկը կարող է գտնել այն:
⑬ Ինչ-որ մեկին ընթրիքի հրավիրիր
Ընտրիր գործընկերներիցդ կամ հարևաններիցդ մեկին, ում գիտես, որ միայնակ է, ու նրան հյուրասիրություն առաջարկիր:
⑭ Լսիր մեկին, ով խնդիրներ ունի
Լավ լսող լինելը հրաշալի միջոց է, որը ցույց է տալիս, որ ընդունակ ես ջերմության ու կարեկցանքի: Պարզապես լսիր ու փորձիր չընդհատել խորհուրդներով: Դրա համար հետո հնարավորություն կլինի:
⑮ Օգնիր գործընկերոջդ
Երբ տեսնես, որ գործընկերդ դժվարության մեջ է հայտնվել՝ վերջնաժամկետի հետ կապված, օգնության ձեռք մեկնիր:
Փորձիր ամեն անգամ այս քայլերից մի քանիսն անել ու կզգաս, թե ինչպես ես և՛ մտավոր, և՛ ֆիզիկապես քեզ ավելի լավ զգում: Սրանք հրաշալի միջոցներ են սթրեսի դեմ: Այսպես դու ոչ միայն քո, այլև ինչ-որ մեկի կյանքը կփոխես դեպի ավելի լավը:



