Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունում ավարտվեց ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի փակ հանդիպումը։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստին քննարկել են միասնական քաղաքական օրակարգի ձևավորման հարցը և որին հանրահավաքի տեսքով մասնակից կդարձնեն նաև ժողովրդին։
«Կձևավորվի պահանջների ցանկ, որը մենք կներկայացնենք իշխանությանը։ Մոտ մեկ շաբաթվա ընթացքում չորս քաղաքական ուժերը կպատրաստեն այդ պահանջների ցանկը։ Քառյակը կառաջնորդի ժողովրդին այս քաղաքական օրակարգի իրականացման գործընթացում. մենք որոշել ենք, որ կանցկացնենք հանրահավաք, որի նպատակը կլինի հենց այս քաղաքական օրակարգի իրականացումը։ Թե երբ կլինի այդ հանրահավաքը, մենք կորոշենք քառյակի առաջիկա նիստին»,-նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



