Ինչպես բոլոր բարդ տեխնիկական սարքավորումները, այնպես էլ համակարգիչը ժամանակ առ ժամանակ պետք է մաքրել կեղտից և փոշուց: Եթե էկրանին նկատելի են մատնահետքեր, ստեղների արանքներում ընկել են մանր բաներ և փոշի, պրոցեսորից այնպիսի ձայն է գալիս՝ ասես ինքնաթիռ է թռչում, ապա համակարգիչը կարգի բերելու ժամանակն է:

ՔԱՅԼԵՐ՝

1. Անջատեք համակարգիչն ու մոնիտորը գործը սկսելուց առաջ: Պետք է անջատել ոչ միայն սեղմելով կոճակը, այլև վարդակներից: Չպետք է մոռանալ անվտանգության մասին և բաց ձեռքերով մի դիպչեք մալուխներին:

2. Սկսենք մոնիտորից: Պետք է էկրանը մաքրել հատուկ անձեռոցիկներով կամ այլ հատուկ միջոցներով: Նաև կարող եք օգտվել ակնոցների համար նախատեսված կտորից: Մի օգտագործեք սովորական սպիրտ. այն կարող է վնասել հատուկ ծածկույթը:

3. Իսկ հիմա ստեղնաշարը: Կարող եք հանել ստեղները լավ մաքրելու համար: Այդ դեպքում ճիշտ հիշեք ստեղների հերթականությունը: Կոճակները հանելուց հետո լցրեք դրանք պոլիէթիլենային տոպրակի մեջ, վրան լցրեք ջուր և մի քիչ մաքրող միջոց: Թափահարեք տոպրակը: ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ջուրը ստեղնաշարին մի լցրեք, հակառակ դեպքում այն շարքից դուրս կգա: Մաքրեք նաև մկնիկը սպիրտային անձեռոցիկով կամ կտորով:

4. Հասանք ամենադժվարին՝ պրոցեսորին: Եթե առաջին անգամ եք մաքրելու և վախենում եք վնասել՝ դիմեք մասնագետին: Բացեք մի կողմը և փոշեկուլի միջոցով մաքրեք: Ուշադիր եղեք մանր դետալները չվնասելու համար:

Աղբյուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել