1in.am-ը գրում է.
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն որոշել է շարունակել կարիերան: Կարիերայի մեծ մասը ֆուտբոլիստն անցկացրել է «Յուվենթուս»-ում, որի կազմում ռեկորդ է սահմանել խաղերի և գոլերի քանակով:
Նախորդ մրցաշրջանում նա հանդես է եկել «Սիդնեյ»-ի կազմում, որից օրերս հեռացել է: Դեռևս հայտնի չէ, թե որ ակումբում հարձակվողը կշարունակի կարիերան, սակայն նա արդեն մերժել է Մարչելո Լիպիի գլխավորած «Գուանչժու»-ին:
«Ցանկանում եմ շարունակել կարիերաս: Կարծում եմ` դեռ ներուժ ունեմ: Պարզապես պետք է սպասեմ և տեսնեմ, թե ինչով կավարտվի այս ամենը: Երբեմն բավական չէ տաղանդավոր լինել, այլ պետք է ջանասիրաբար մարզվել, որպեսզի մարզիչը կարողանա հույսեր կապել քեզ հետ»,- Tribal Football-ը մեջբերում է Դել Պիերոյի խոսքերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1295075.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



