Tert.am-ը գրում է.
Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը և ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսապաթոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ընտանիքի հոգեբանական և սեռական առողջությանն,ասացին, թե ընտանիքի դերը հսկայական է երեխաների ապագայի հարցում:
«Հոգեբանության տեսանկյունից համակարգերը լինում են բաց և փակ: Ընտանիքը նույնպես համակարգ է, և որքան էլ թվում է, թե հայկական ընտանիքը մատչելի ու տեսանելի է, բայց հայկական ընտանիքը փակ համակարգ է»,-ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը։
«Ընտանիքի հոգեկան առողջության մեջ շատ կարևոր է ընտանիքի անցյալը: Եթե ընտանիքի անդամներից մեկը որևէ հոգեկան, առողջական խնդիր է ունենում, դա ազդում է ընտանիքի բոլոր անդամների՝ հատկապես երեխաների վրա»,–հավելեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



