...Չնայած այն ժամանակ ես ինձ հերոս էի համարում Ավետարանն այրելու համար, սակայն իմ սիրտը խաղաղություն չգտավ: Իսկապես, իմ անհանգստությունը միայն մեծացավ, և ես ողորմելի էի հաջորդ երկու օրերին: Երրորդ օրը, երբ ես այլևս անկարող էի տանել այդ, գիշերը 3.00-ին արթնացա և աղոթեցի, որ եթե առհասարակ Աստված կա, Նա պիտի որ հայտնվի ինձ: Եթե մինչև առավոտ պատասխան չստանամ, գլուխս դնելու եմ գնացքի գծերին՝ փորձելով հարցերիս պատասխանները գտնել այս կյանքի եզրագծից այն կողմ:
Ես աղոթեցի ու աղոթեցի՝ սպասելով իմ վերջին զբոսանքի ժամին: Առավոտյան մոտավորապես 4.30-ին մի տարօրինակ բան տեսա՝ հրացոլք սենյակի մեջ: Սկզբում մտածեցի, թե տան մեջ կրակ է բռնկվել: Սակայն դռան ու պատուհանների միջով նայելով՝ լույսի ոչ մի աղբյուր չտեսա: Ապա մի միտք փայլատակեց, գուցե սա Աստծո պատասխանն է: Վերադարձա իմ սովորական տեղը և շարունակեցի աղոթել՝ նայելով արտասավոր լույսին: Ապա լույսի մեջ տեսա մի կերպարանք՝ անծանոթ, բայց միևնույն ժամանակ չգիտես՝ ինչու հարազատ: Նա ո՛չ շիվան էր, ո՛չ կրիշնան և ո՛չ էլ որևէ այլ հինդուի մարմնացում, որն ակնկալում էի: Այնուհետև լսեցի մի ձայն, որ խոսեց ինձ հետ ուրդու լեզվով. «Սունդա՛ր, դեռ որքա՞ն պիտի ծաղրես ինձ: Եկել եմ քեզ փրկելու, որովհետև դու աղոթեցիր ճշմարտության ճանապարհը գտնելու համար: Ուրեմն ինչո՞ւ չես ընդունում այն»: Հենց այդ ժամանակ արյան հետքեր տեսա նրա ձեռքերին ու ոտքերին և հասկացա, որ Հիսուսն է, Նա, որ քարոզվում է քրիստոնյաների կողմից: Ապշահար ընկա Նրա ոտքերի առաջ: Ես լցված էի խոր ցավով ու զղջումով՝ Նրան վիրավորանք պատճառելուս և անպատկառ վերաբերմունքիս համար, բայց միևնույն ժամանակ լի էի հրաշալի խաղաղությամբ: Սա այն երջանկությունն էր, որը փնտրում էի: Սա երկինքն էր...Այնուհետև տեսիլքն անհետացավ, բայց իմ խաղաղությունն ու երջանկությունը մնացին:
(Սադուհ Սունդար Սինգհ/հնդիկ, ժամանակին հինդուհի հավատքից:
Հ.Գ. սա թող օրինակ ծառայի շատ անհավատ քրիստոնյաների համար, Աստված թո՛ղ լույս տա նրանց՝ ճշմարիտ ուղղին գտնելու համար: Ամեն: )
ԲԱՐԻ ԼՈՒՅՍ: )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել