Գրեթե ամեն օր ուշի-ուշով հետևում եմ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, կարելի է կես կատակ, կես լուրջ ասել, որ արդեն մոտավորապես անգիր գիտեմ բոլոր մահացածների և վիրավորների քանակը, անուն ազգանունները և այլն…: Հատկանշականը այն է, որ երբ խորանում ես տուժածների ցուցակի մեջ, քեզ համար հայտնաբերում ես, որ բացի հասարակ քաղաքացիներից ոչ մի ղեկավար այս կամ այն կողմից իրականում չի տուժվել, ընդհակառակը նրանք ողջ առողջ են և շարունակում են իրենց պայքարը, որպեսզի էլ ավելի հարստանան և էլ ավելի ամրապնդեն իրենց դիրքերը ուկրաինական արևի տակ: Արդյունքում ամեն օր զոհվում են ու զոհվում խեղճ մարդիկ: Զոհվում են, քանի որ նրանք անկախ իրենցից, վերածվել են էժանագին խաղաքարտերի, զոհվում են և դեռ շատ կզոհվեն, քանզի չեն հասկանում, որ իրենք խաղալիք են դարձել որոշ սրիկաների ձեռքում, այն սրիկաների ձեռքում, ովքեր դեռ շատ են հալածելու իրենց սեփական ժողովրդին, այո, հալածելու են, քանզի նույնիսկ պատերազմական գործողությունների ավարտից հետո նրանք չեն հանգստանալու, նրանք շարունակելու են իրենց հարստացման էպոպեան, որի արդյունքում էլի տուժելու է սովորական քաղաքացին:
Ժամանակն է եկել, որ Ուկրաինայի ժողովուրդը հասկանա այս ամենը և հնարավորինս ամեն ինչ անի, որպեսզի վերջ տա այս քաոսին, նա պետք է թքած ունենա երկու կողմերի հակամարտության վրա, նա պետք է զսպեցնի երկու կողմերին և ամենակարևորը, որ մեր ժողովուրդը անհրաժեշտ դասեր քաղի ուկրաինական այս դժբախտությունից և երբեք չփորձի գնալ այս մղձավանջային ճանապարհով:
Հ.Գ. Ամեն գնով խուսափեք քաղաքական գործիչների ձեռքում գործիք դառնալուց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=524432611002330&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել