Tert.am-ը գրում է.

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 12-րդ տարեկան ժողովը:

Ժողով ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Այսօր կարող եմ բոլորին տեղեկացնել, որ Գյումրիում ավարտվել է ֆուտբոլի ակադեմիայի կառուցման աշխատանքները: Հանդիսավոր բացման արարողությունը պետք է կայանար այսօր` մայիսի 17-ին, բայց ինչ-ինչ պատճառներով դա տեղափոխվեց հունիսի 28-ին: Այդ օրը ակադեմիայի բացմանը ներկա կլինեն նաև հանրապետության կառավարության անդամներ: Այնտեղ արդեն կառուցվել երկու արհեստական և վեց բնական խոտածածկով մարզադաշտեր: Գյումրիի կառույցում աշխատում են հարյուրավոր մարդիկ: Դա մեծ նշանակություն ունի Հայաստանի հյուսիսի համար:

Աշխատանքներ են ընթանում նաև Վանաձորում նոր ակադեմիա բացելու շուրջ:

Ժողովի հարգելի մասնակիցներ, 2013 թվականին կայացած մեր վերջին հանդիպուման ժամանակ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ- դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 66-րդ տեղը, այսօրվա դրությամբ մեր ընտրանին 33-րդ տեղում է: Դա ես լուրջ արդյունք չեմ համարում, քանի որ խնդիր էր դրված դուրս գալ ԱԱ-2014-ի եզրափակիչ փուլ: Բայց, այնուամենայնիվ, չեմ կարող չարձանագրել, որ Հայաստանի հավաքականը նկատելիորեն առաջադիմել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել