Galatv.am-ը գրում է.
Գյումրեցի սպա, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի հարազատները չեն հավատում, որ իրենց որդու հետ կատարվածը դժբախտ պատահարի հետեւանք էր: Ինչպես հայտնի է, մայիսի 2-ին Վայոց ձորի զորամասերից մեկից անհետացել էր սպա Մերուժան Հարությունյանը, եւ տասնօրյա որոնողական աշխատանքներից հետո նրա դին հայտնաբերվեց Արենի գյուղից դեպի սահմանամերձ տարածքում գտնվող Տանձիկ լճից: ԳԱԼԱ-ն հրապարակել էր, որ անհետանալուց առաջ գյումրեցի սպան խոսել էր նշանածի հետ: Հեռախոսազրույցից 15 րոպե հետո նրա հետ կրկին կապվել այլեւս հարազատները չեն կարողացել:
«Երեխայի ճակատային մասի վրա հետքեր են եղել, մյուս տեղերում որեւէ բան չկա: Աչքերի արանքում՝ քթարմատի մոտ են եղել այդ վերքերը»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց սպայի հորաքույրը՝ Լամարա Մանուկյանը: Թե ինչից կարող էին առաջանալ վերքերը, հարազատները չեն կարող ասել: «Չգիտենք, տվել ենք, որ փորձագետները նայեն, 1 ամիս հետո նոր պատասխան են տալու»,- ասաց հորաքույրը: Մերուժանի հուղարկավորությունից հետո հարազատները ուշքի չեն եկել եւ չեն կարող առայժմ որեւէ գործողություն իրականացնել, բայց հայտարարում են, որ անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրականությունը բացահայտվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



