Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին երեկ մասնակցել է Ֆրանսիայից ժամանած պաշտպան Մարի Դեզեն, ով փորձել է միջնորդություն ներկայացնել դատարանին իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ «Միջնորդություն էին ներկայացրել արդարության համար: Վարդան Պետրոսյանի կալանավորումն օրինական չէ, և յոթ-ութ տարի անց Հայաստանը Եվրադատարանում սրա համար պատասխան կտա»,- ասել է ֆրանսիացի պաշտպանը, գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել