Արձակուրդների «սեզոնը» բացվում է...

Երեկ Պարույր Հայրիկյանի պահանջներին էին կրկին ներկայացվում: Նա պահանջում է 42.000.000 դրամ վնասի փոխհատուցում: Բա արձակուրդներն են սկսվել, պետք է հանգստանալ. հազիվ էլ էս տարի այդ 42.000.000-ը հերիք անի: Հա, եթե հնարավոր է մի հատ էլ ինքնաթիռ տվեք էլի, մարդը չի կարա ընդանուր ինքնաթիռներով գնա-գա այդքան, մտածեք սիմվոլների մասին:

Երեկ եկել էին մշտադիտարկող համանախագահները: Կրկին մշտադիտարկում են, այսկողմ-այնկողմ են գնում, լուրջ դեմքերով հանդիպումներ են ունենում, բայց վերջնական ոչինչ չեն ասում: Մշտադիտարկման արդյունքների մասին մենք կիմանանք Ուորլիքի թվիթերյան էջից, այս մշտադիտարկումները նրա համար են, որ Ուորլիքը թվիթի նյութ ունենա:

Ինգա ու Անուշ Արշակյանները երեկ հարցազրույց տվեցին, մարդկանցից ներողություն խնդրեցին, բայց պարզ դարձավ, որ Սաֆարյան Ստյոպային չեն ներել: Լավ չի էլի, մի մորուքավորի պատճառով իրարից նեղանում ենք: Բարիշեք, անցնի գնա:

Նախախորհրդարանը հանրահավաք էր անցկացնում: Այս հանրահավքաի մասին գիտեին միայն Նախախորհրդարանի մասնակիցները ու միայն իրենք: Մարդիկ հավաքվեցին (շուտվանից իրար չէին տեսել), մի երկու բերան խոսացին, կարոտներն առան, այդ ամենը համեմեցին մի քանի քաղաքական մեկնաբանություններով (բոլորի բեսեդկեքում էլ այդ մեկնաբանությունները լինում են) ու գնացին տներով: Մարդիկ սենց պետք է հանրահավաք անեն՝ հանգիստ, խաղաղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել