Մեր ժողովուրդը ոչ միայն քաղաքականապես խաբված է, այլեւ բարոյապես զրպարտված Եվրոպայում եւ Ամերիկայում: Այդ պատճառով հայը պարտավոր պիտի լինի հանդես գալ որպես ՙցեղորեն գիտակից էակ՚, այսինքն, ինչպես ասում է Մարքսը, ՙէակ, որը ցեղին (ժողովրդին) վերաբերվում է այնպես, ինչպես իր սեփական անձին՚: Դա է պահանջվում կենսաբանորեն
բարոյական ժողովրդից: Սեփական ինքնապաշտպանությունը
դժվարեցնող ժողովուրդն արժանի է արհամարհանքի, արժանի է
իր ճակատագրին` ինչքան էլ որ այն ծանր լինի: Այն, ինչն արտասահմանում կոչում են հայկական քարոզչություն, ոչ այլ ինչ է, քան գթասրտություն աղերսող լալկան նվնվոց, որն արտասահմանցիների մոտ առաջացնում է լոկ խղճահարություն եւ շարունակ աճող արհամարհանք:
Գարեգին Նժդեհ
Հ.Գ. Պատմությունը կրկնվում է, դասեր պետք է քաղել....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hayrenater045/posts/273416359431736?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել