
Գոլդի Հոուն և Կուրտ Ռասել
Գոլդի Հոունի և Կուրտ Ռասելի սիրավեպը սկսվել է 1984 թվականին «Հերթափոխը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այդ ժամանակ նրանք երկուսն էլ անհաջող ամուսնություններ ունեին և երկուսն էլ երեխաներ էին դաստիարակում: Նրանք Հոլիվուդում համարվում են գրեթե կատարյալ զույգ՝ չնայած նրան, որ հարսանիք չեն ունեցել:

Մելանի Գրիֆիտ և Անտոնիո Բանդերաս
Դերասանները ծանոթացել են 1995 թվականին և չնայած երկուսն էլ ամուսնացած էին այդ ժամանակ՝ շուտով ամուսնալուծվել են և ամուսնացել իրար հետ: Մելանի Գրիֆիտը բազմիցս բուժվել է ալկոհոլի և թմրադեղերի կախվածությունից, մի քանի տարի առաջ նրա մոտ հայտնաբերվել է մաշկի քաղցկեղ, սակայն նրա ամուսինը միշտ իր կողքին է եղել:

Թոմ Հենքս և Ռիտա Ուիլսոն
Իր նոր սիրեցյալի համար դերասան Թոմ Հենքսը հեռացել է իր առաջին կնոջից: Այժմ նրանք շարունակում են ներդաշնակ ապրել իրար հետ, միասին փորձում են օգնել բնապահպանական խնդիրների լուծմանը և սպասում են նոր թոռնիկերի:

Սառա Ջեսիքա Պարկեր և Մեթյու Բրոդերիկ
Բրոդերիկի հետ ծանոթությունից առաջ Պարկերը մի քանի աղմկալի սիրավեպ է ունեցել, այդ թվում՝ Ռոբերտ Դաունի-կրտսերի և Ջոն Քենեդի-կրտսերի հետ: Չնայած ամուսնական կյանքում ունեցած խնդիրներին, ինչպիսին է Մեթյուի կողմից դավաճանությունը, նրանք մինչև այժմ միասին են, երջանիկ և ունեն երեք երեխա:

Հելենա Բոնեմ Կարտեր և Թիմ Բարտոն
Երկուսն էլ տաղանդավոր, խարիզմատիկ և փոքր ինչ տարօրինակ են: Երբեմն նրանք, իհարկե, հոգնում են իրարից: Որպեսզի դա առավելագույնս հազավեպ լինի, նրանք անգամ ապրում են առանձին հարևան տներում, որոնք միացած են գաղտնի մուտքով: Վերջերս նրանց հարաբերություններում ճգնաժամ էր վրա հասել, սակայն զույգն այն հաղթահարել է և շարունակում է մնալ միասին և դաստիարակել երկու երեխաներին:

Շարունակությունն՝ այստեղ