1. Լայքի՛ր մարդկանց այնքան, որքան կուզես որ նրանք քեզ լայքեն:

2. Մի՛ նախանձիր ընկերոջդ լայքերի քանակին:

3. Մի՛ կպցրա չաթով 3 աղջկանից ավել միաժամանակ:

4. Մի՛ բողոքիր ֆեյսբուքի նոր դիզայնից, զի անքննելի են Աստծո գործերը:

5. Ավելի լավ է մի անգամ share անես, քան հազար անգամ like:

6. Եթե դու մեծացրեցիր աղջկա նկարն ու նայեցիր, արդեն իսկ շնացար:

7. Մի՛ գողացիր ուրիշի ստատուսը:

8. Մի՛ շտապիր deactivate լինել: Մինչև աքաղաղի կանչը 5 անգամ կվերադառնաս:

9. Բոլորս էլ մի օր թագ ենք լինում զատկի ձվի վրա, մի՛ վհատվիր:

10. Կգան մարդու նկար հագած ֆեյքեր, զգուշացի՛ր:

11. Գրի՛ր հիմար ստատուսներ որքան կուզես, ու թող առաջինը քո վրա քար նետի նա, ով կարող է:

12. Երանի լայքով աղքատներին, զի նրանցն է offline-ի արքայությունը:

13. Լայքեր մի՛ դիզիր ֆեյսբուքում, լայքեր դիզիր ֆեյբուքից դուրս:

14. Այն ստատուսը, որը բարի քոմենթ չի բերում, պետք է ջնջել:

15. Քո ստատուսը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի քոմենթը, հիշի՛ր:

16. Մի՛ քծնիր Աշոտյանին, մեղք է:

17. Մի՛ դատիր Աշոտյանին քծնողներին, իմաստ չունի:

18. Նա, ով քեզ լայքել է մեկ անգամ, պարտադիր չէ, որ լայքի երկրորդ անգամ, բայց եթե լայքել է երկու անգամ` երրորդ անգամ էլ կլայքի:

19. Երկու անգամ նույն ստատուսը չես լայքի: 

20. Մտա, տեսա, լայքեցի:

21. Եթե երկար մնաս Ֆեյբուքում, մի օր քեզ մեկը կգրի: Գուցե այդ մեկը նա լինի, ով երկար մնաց, բայց իրեն չգրեցին, ու ինքը որոշեց գրել: Գուցե դա հենց դու լինես: Այսինքն՝ երկար մնա Ֆեյբուքում, և գուցե մի օր ինքդ քեզ գրես: 

22. Մի՛ վհատվիր, եթե չհասկացար նախորդ գրածը:

23. Մի՛ թափիր քոմենթներդ խոզերի առջև:

24. Եթե չեն լայքում, չի նշանակում, որ չեն տեսնում:

25. Ստատուսը հոգու հայելին է:

26. Լայքը լայք է բերում, երկու լայքը` լայքեր:

27. Այնտեղ, ուր կանաչ լույս կա, կա նաև մարդ, բայց ոչ ամենուր, ուր մարդ կա` կա նաև կանաչ լույս:

28. Մի օր Դաոն հարցրեց Երկնքին` ինչ անեմ այժմ, և Երկինքն ասաց` Whats on your mind?

29. Մի՛ դատիր աղջկան ըստ profile picture-ի, զի կան աղջիկներ, որ շատ ֆոտոգենիկ են:

30. Մի՛ հայհոյիր Ֆեյսբուքում, եթե նույնը չես կարող անել դրսում, այ տղա՛:

31. Մի՛ հայհոյիր Ֆեյսբուքում, քանզի դա չես կարող անել, այ աղջի՛կ:

32. Հիշի՛ր, կյանքը աստիճան է` մի օր դու ես ուրիշի ստատուսի տակ, մի օր ինքը` քո:

33. Եթե չալարեցիր ու այսքանը կարդացիր, ուրեմն կարդա՛ նաև վերջին` ամենակարևոր կետը:

34. Ֆեյսբուքից հետո կյանք կա, հավատա՛:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել