Yerevannews.am-ը գրում է.

Ռուսաստանյան ԶԼՄ-ները գրում են, որ ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր»-ից հայտարարել են, որ այդ երկրում հնարավոր է Twitter և Facebook սոցիալական ցանցերի արգելափակումը: «Այնտեղ իսկապես դիտարկվում է նշված սոցցանցերի արգելափակման հնարավորությունը: Դրանում ռիսկեր չեն տեսնում»,-այս մասին հայտնել է կառույցի ղեկավարի տեղակալը: Հիշեցնենք, որ Մաքսիմ Կսենզովն ավելի վաղ հայտարարել էր, որ մի շարք արտասահմանյան ինտերնետ-ընկերությունների ղեկավարությունը շփման չի գնում ռուսաստանյան իշխանությունների հետ, ինչը հանդիսանում է «սոցիալական սպառնալիք», ուստի կառույցը պատրաստ է արգելափակել սոցցանցերը Ռուսաստանում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել