Առավոտը թարմացրեց Կոնչիտայի թեման ու հրապարակեց քույրերի ձայնագրությունը: Իրոք «Կոնչիտա» նախագիծը հաղթեց: Ինձ համար այնքան էլ ցավալի չէ, որ կոնչիտան հաղթեց եվրատեսիլում, այլ ինձ համար ցավալի է, որ կոնչիտան ինչ-որ կերպ հաղթեց մեզ, քանզի մեզ ստիպեց իր կերպարը դարձնել մեր օրակարգի մասը, մեզ ստիպեց վիրավորել ու պիտակավորել իրար` ընդ որում հրապարակային ձևով: Բոլորս ենք մեղավոր, քանի որ մենք որպես հասարակություն դեռ չենք մշակել մի այնպիսի մեխանիզմ, որը մեզ թույլ կտա ընտրողական մոտեցում ցուցաբերել աշխարհի կողմից մեզ առաջարկվող ցանկացած բանի նկատմամբ, ֆիլտրել ու արդյունքում վերցնել այն, ինչ մեզ է պետք: Մի ամբողջ մրցույթից մենք վերցրեցինք միայն կոնչիտային ու սկսեցինք վախենալ, որ վաղը շատերը դառնալու են դրա նման, մեզ առաջարկում են ինտեգրացիոն նախագծեր, իսկ մենք դրոշներով ու բոցաշունչ պաստառներով վազում ենք դեսպանատների մոտ ու ասում` իյա ուզում եք մեզ ստրո՞ւկ դարձնել, մեր անկախությունը խլե՞լ ու սենց շարունակ, օրինակները շատ են: Մեզ պետք է ներքին ինքնավստահություն ինքներս մեր ու մեր հարած արժեքների նկատմամբ, որ կարողանանք մեզ առաջարկվող փաթեթից ընտրել այն, ինչ մեզ պետք է, իսկ անպետք մասերին ուղղակի ոչ մի կերպ էլ չանդրադառնանք, ինչպես և պետք է անեինք «Կոնչիտա» նախագծի դեպքում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/694854087259996?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել