1in.am-ը գրում է.
Ածխածնի մոնօքսիդը (СО) ուժեղագույն թույն է: Այն կապվում է հեմոգլոբինի հետ: Վերջինս վերածվում է կարբօքսիհեմոգլոբինի և զրկվում է թթվածին փոխանցելու հնարավորությունից: Կարբօքսիհեմոգլոբինի մակարդակը բարձր է մոլի ծխողների և հրդեհի զոհերի արյան մեջ: Չնայած վերջին տվյալներով СО-ի փոքր քանակությունն օգտակար է՝ նվազեցնում են բորբոքային գործընթացներն ու բջիջները պաշտպանում մահանալուց, բերում է gazeta.ru-ն:
Կալիֆոռնիայի համալսարանի կենսաբաններն ուսումնասիրել են մաշկոտանի կենդանիների՝ ծովափղերին: Մասնավորապես, նրանք հետազոտել են այս կենդանիների արյունը: Պարզվել է, որ ծովափղերի արյան մեջ կարբօքսիհեմոգլոբինի մակարդակը բացառիկ բարձր է՝ հասնում է 10,4%-ի: Այսպիսի մակարդակ լինում է օրական 40 սիգարետ ծխող մարդկանց դեպքում: Ընդ որում՝ կարբօքսիհեմոգլոբինի պարունակությունն ավելացել է կենդանիների տարիքի հետ, գրում են գիտնականները The Journal of Experimental Biology ամսագրում:
Գիտնականները հետաքրքրվել են՝ ծովափղերի ինչին է պետք դա: Նրանք կարծում են, որ կարբօքսիհեմոգլոբինի այդպիսի բարձր մակարդակը կապված է նրա հետ, որ կենդանիները մշտապես սուզվում են, և ժամանակի 75%-ը պահում են շունչը: Այդպիսի ռեժիմը կարող է շունչը պահելու ժամանակ հանգեցնել հյուսվածքների վնասվածքի թթվեցման սթրեսի հետևանքով:
Ըստ առաջ քաշված վարկածի՝ CO-ի բարձր մակարդակը հյուսվածքները պաշտպանում է այդպիսի վնասվածքներից:



