Այսօր մարգինալի պիտակ են փորձում դաջել ՀՀ զարգացումը ԵՄ հետ կապողներին, ովքեր դրան զուգահեռ մերժում են ԵՏԸ ՄՄ-ն ու ՌԴ-ին ստրկանալը։ Այդ փորձողների հաջորդ քայլը լինելու է կապված անմիջապես մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հետ, և այն ընդունողներին փորձելու են պիտակավորել մարգինալներ։
Ի սկզբանե ասեմ կարծիքս.
Նախ ՌԴ-ն ու իր ՄՄ-ն են մարգինալ ու մեկուսացել են զարգացած աշխարհից։ Հավանաբար գիտեք, թե ինչպիսի սանկցիաներ են կիրառում ՌԴ դեմ (նույնիսկ յոթնյակից են վռնդել)։
Երկրորդ՝ ՌԴ ՄՄ-ը հարողները ունեն սովետը վերականգնելու տեսլական, որն ինքնին մարգինալ մտածելակերպ է այս տեմպերով զարգացող աշխարհի համար։
Ասեմ, որ տվյալ իրավիճակը ձեռնտու է հենց այս իշխանությանը, որը բազմաթիվ խախտումներ է թույլ տվել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարցում, որը, այսպես ասած, կարդարացվի։ Եվ այն զուգահեռաբար ձեռնտու է նաև սովետը պրոպագանդողներին և սարքելու փորձ անողներին, քանզի կունենան հիմք տարբեր տեսակի ռեպրեսիաներ իրականացնելու՝ մնալով անպատիժ։
Արդյո՞ք այս ամենից հետո չենք կարող ասել, որ հենց իրենք են մարգինալները։ Եվ ավելին՝ նաև նրանք, ովքեր փորձում են իբր թե նեյտրալ դիրք գրավել այս հարցում, բայց քողարկված աջակցել դրանց, որպեսզի ԵՄ հետ կապերը չկորցնեն։
Եվ հակառակ այս ամենի, ի բախտավորություն ԵՄ հետ ՀՀ զարգացումը կապողների, ՀՀ քաղաքացիների այդ տեսլականն ունեցող շերտն ավելի բարձր գիտակցությամբ և բանականությամբ է օժտված, որը հիմք կարող է հանդիսանալ լայն զանգվածների վրա ազդելու գործում։