Ես լենինականցիներիս ցավը տանեմ:ՃՃՃ Գյումրիի ժողի ուսանողները մաքսիմալ ցիվիլ տարբերակով ու բացառապես օրինական մեխանիզմներով կարողացել են կանխել իրենց ուսխորհրդի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ական մեկի նշանակումը և պատճառաբանում են, որ իրենք դեմ են ուսանողական մարմնի կուսակցականացմանն ու քաղաքական կարիերա մտնելու համար հիմք դարձնելուն:
Գլխարկս հանում եմ գյումրեցի ուսանողների առջև, որովհետև պո ֆակտու, իսկական ուսանողների տեսակարար խտությունն այնտեղ ավելի մեծ է, քան Երևանում, որովհետև Երևանում գրեթե բոլոր պետական ԲՈՒՀ-երում ուսխորհուրդները կուսակցականացված են, ինչին ես միշտ դեմ եմ եղել ու դեմ կլինեմ:
Իհարկե, ուսխորհուրդները չպետք է դառնան այս կամ այն կուսակցության հավելում, անկախ նրանից, թե որ կուսակցությունն է, բայց մի տեսակ հոգիս հովանում ա ավելի շատ այն փաստի գիտակցությունից, որ հենց ՀՀԿ-ի դեմն են առել:



