Lragir.am-ը գրում է.
Հնդկաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր Բհարաթիյա Ջանաթա կուսակցությունը, տեղեկացնում է BBC-ը:
Ընդդիմադիրները զգալի առավելությամբ հաղթում են իշխող «Հնդկական ազգային կոնգրեսին»: Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են դառնալու մայիսի 16-ին:
Ընտրություններին գրանցվել է ռեկորդային բարձր մասնակցություն՝ 66.38%: Ընտրություններն անց են կացվել 9 փուլով ապրիլի 7-ից մինչև մայիսի 12-ը, որին մասնակցել է մոտ 550 միլիոն մարդ:
Ընդդիմության հաղթանակի դեպքում Հնդկաստանի նոր վարչապետն է լինելու Նարենդրա Մոդին:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/99232
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



