barack-michelle-obama-inaugural-dance-011in.am-ը գրում է.

2013-ի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ՝ Միշելի ֆինանսական վիճակը գրեթե չի փոխվել: Այժմ նրանք այդ գումարը գնահատում են 1.95 մլն դոլարից մինչև 7.15 մլն դոլար: Մայիսի 15-ին Սպիտակ տունը հրապարակել է նրանց ֆինանսական վիճակի մասին 8 էջանոց հաշվետվությունը՝ գրում է ITAR-TASS-ը:

Նախորդ տարի Բարաք և Միշել Օբամաները նշել են, որ իրենց ընդհանուր կարողությունը հավասարազոր է 1.8-6.9 մլն դոլարի:

Ըստ հաշվետվության՝ Օբամա ընտանիքի կարողության մեծ մասը՝ 1-5 մլն դոլարը, գտնվում է ֆինանսների նախարարության պարտքային պարտավորություններում: Բացի այդ, JP Morgan բանկի նրանց հաշվեհամարում անցյալ տարի եղել է 50-100 հազար դոլար, Northern Trust-ում՝ 100-250 հազար դոլար, Vanguard կենսաթոշակային հիմնադրամում՝ 100-250 հազար դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել