Այսօր Ընտանիքի օրն է… ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ միմյանց սիրում էին, սխալները ներում էին, կար տարակարծության իրավունք, Երկխոսություն, փոխադարձություն, հարգանք՝ ի վերջո, և Տղամարդու՝ կնոջ նկատմամբ ուժն արտահայտվում էր այդ կնոջը Մեծարելով միայն ու նրա Կարևորագույն հենման կետը լինելով՜… ինձ միշտ թվում էր, թե Հայաստանն էլ յուրովի Մեծ մի ընտանիք է, որտեղ պետք է որ գործեին մարդկային արժեքները, միմյանց օգնելու, սիրելու, կարեկցելու և հարգանքի սկզբունքները, իրական բարոյական արժեքները, այլ ոչ արհեստական ու մտացածին, անկեղծ ու ազնիվ փոխհարաբերությունները, ոչ թե ստահոդ բամբասանքները… 
ի վերջո… նախկինում հայհոյողներին սաստում էին, հիմա ծափահարում՜՞՞՞ … հայհոյանքը ճշմարտություն չի, այլ անկիրթ փոքրոգություն՜
…ու եթե մեր «ընտանիքի երեխային » անընդհատ կերակրենք ատելությամբ, չարությամբ ու տականքով, ՆԱ այդպես էլ կմեծանա։ 
Ես ուզում եմ էն հին, բարի ու սիրով լի Ընտանիքը, որտեղ Ապրում էին իրար ՀԱՄԱՐ, ոչ թե իրար ԴԵՄ ՜ …որտեղ միակ հավատամքը Սերն էր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել