Աստված պահապան բոլոր այն մարդկանց, ում մոտ ընտանիք հասկացողությունը համեմատվում է սուրբ ու նուրբ մի երևույթի հետ, որը չի կարելի պղծել:

Այսօր ընտանիքի միջազգային օրն է, բազմաթիվ սին արժեքներ են առաջացել աշխարհում, սակայն պետք է այդ արժեքները անտեսել և առողջ ընտանիք ստեղծել, որտեղ սերը աներևույթ կթևածի բոլորի սրտերում, որտեղ համերաշխությունը ու փոխհամաձայնությունը կլինեն լուռ ուղեկիցներ: Ցանկանում եմ բազում ժպիտներ լինի յուրաքանչյուրի սրտում ու շուրթերին:

ՀԱՅՐ, ՄԱՅՐ, ԵՂԲԱՅՐ, ՔՈՒՅՐ, ՏԱՏԻԿ, ՊԱՊԻԿ, ՀՈՐԱՔՈՒՅՐ,ՄՈՐԱՔՈՒՅՐ, ՀԵՐԵՂԲԱՅՐ,ՄՈՐԵՂԲԱՅՐ՝ ահա իմ պատկերացրած հասկացողությունները ու մարդիկ ովքեր կարող են լինել ընտանիքում; Լինում են պահեր, երբ մենք կորցնում ենք այս մարդկանցից մեկին, բայց պետք է հիշել, որ նրանք միշտ ջերմորեն ժպտում են մեզ:

Շնորհավոր, Աստված Պահապան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել