Esem.am-ը գրում է.

Այս օրերին հայրենիքում է գտնվող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Նրա փոխանցմամբ` մի քանի օրով է Հայաստանում. եկել էր մասնակցելու հորեղբոր աղջկա հարսանիքին: Այնուհետև Արթուրը պատրաստվում է ընկերների հետ հանգստանալ Սինգապուրում, որտեղ առաջին անգամ կլինի: Հանգստից հետո միայն, նա կվերադառնա Գերմանիա` շարունակելու պարապմունքները, քանի որ առաջիկա երկու տարիների ընթացքում չի պատրաստվում թողնել մեծ սպորտն ու այդտեղ դեռ անելիքներ ունի:

ESem.am-ի հետ ունեցած բացառիկ զրույցի ընթացքում մարզիկը սիրով պատասխանեց ոչ միայնսպորտի վերաբերյալ հարցերին, այլև խոսեց անձնականի, պարբերաբար հետաձգվող հարսանիքի  ու ընտրյալի մասին:

Թեև Արթուրը չի բացահայտում սիրելիի ով լինելը, սակայն անթաքույց ժպիտով է խոսում նրա մասին: Այժմ էլ մարզիկի համար առաջնային ծրագրերիից մեկն ընտանիք կազմելն է, որին խանգարում է սպորտով զբաղվելը: «Ուզում էի ապրիլին ամուսնանալ, բայց… այս տարի կարող է լինել: Գուցե ամռանը անենք. ինչքան շուտ, այդքան լավ»,-անկեղծացավ բռնցքամարտիկը, ում խոսքով` տարվա մեջ ութ ամիս տանը չի լինում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել