Միֆ №1: Կաթնագեղձերի իմպլանտները օնկոլոգիական հիվանդություններ են առաջացնումՍա, թերևս, կոնսուլտացիաների ժամանակ կրծքերի մեծացման վերաբերյալ ամենահաճախ տրվող հարցն է: Բազմաթիվ կլինիկական հետազոտություններից ոչ մեկը դեռ չի ապացուցել, որ արհեստական իմպլանտները սադրում են օնկոլոգիական կամ ցանկացած այլ տիպի պաթոլոգիաներ: Ժամանակակից իմպլանտների անվտանգությունը ապացուցվում է բժշկական միջոցների որակի վերահսկողություն իրականացնող անկախ ընկերությունների կողմից:
Միֆ №2: Կրծքերի մեծացման վիրահատությունից հետո երեխային չի կարելի կրծքով կերակրել
Շատ կանայք իմպլանտանտներ տեղադրելուց հետո էլ շարունակում են կրծքով կերակրել իրենց երեխաներին: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքերի մեծացման վիրահատություն անցած կանանց մոտ կրծքի կաթի մեջ սիլիկոնի բաղադրությունը չի տարբերվում նման վիրահատություն չանցած կանանց կաթում եղած սիլիկոնի բաղադրությունից: Չնայած սրան, այնուամենայնիվ, կա հավանականություն, որ կրծքով կերակրելու հնարավորությունը կարող է նվազել նման վիրահատություններից հետո, հատկապես, եթե վիրահատությունն արվել է պերիարեոլային կտրվածքի միջոցով:
Բարեբախտաբար, այսօր արդեն կա կրծքի իմպլանտանտների տեղադրման մի քանի մեթոդիկա, և դրանցից մեկը էնդոսկոպիկ (թևատակի շրջանից) մեթոդն է, որի դեպքում իմպլանտանտը տեղադրվում է մեծ կրծքային մկանի տակ: Այդ դեպքում կաթնագեղձին անգամ ձեռք չեն տալիս:
Միֆ №3: Իմպլանտանտները սահմանափակում են ակտիվ կենսակերպի ազատությունը: Հնարավո՞ր է թռչել ինքնաթիռով կամ զբաղվել ստորջրյա լողով, եթե իմպլանտանտներ ունես, և կա՞ հավանականություն, որ իմպլանտանտը կարող է պայթել:
Իմպլանտանտները չեն սահմանափակում կնոջ ազատությունը: Միլիոնավոր կանայք, ովքեր իմպլանտանտներ ունեն, զբաղվում են թե՛ ստորջրյա լողով, թե՛ պարաշյուտային սպորտով, թե՛ թռչում են ինքնաթիռներով: Միակ բանը, որ կարող է պատահել նման դեպքերում (համաձայն իմպլանտնատների արտադրությամբ զբաղվող Clovermed ընկերության անցկացրած հետազոտության), դա իմպլանտանտի արտաքին շերտի աննշան մեծացում կամ կծկումն է, ինչը բերում է նրան, որ իմպլանտանտի ներսում օդի փոքրիկ պղպջակներ են գոյանում: Սա կարճաժամկետ էֆեկտ է, որը, բնականաբար, ինքաբացարկվում է 24-48 ժամում: Դա բացարձակապես անվտանգ է և ոչ մի կերպ չի ազդում իմպլանտանտի վիճակի վրա:

Միֆ №4: Իմպլանտանտներ տեղադրվում են մեկ անգամ և ողջ կյանքի համար
Սա իրոք միֆ է, և ցավոք սրտի, այս միֆը տարածում են նաև հենց բժիշկները՝ որպես գովազդային քայլ: Իմպլանտանտներ արտադրող ընկերությունները, որոնց հետ համագործակցում են պլաստիկ վիրաբույժների մեծ մասը, տալիս են իմպլանտանտների ցմահ երաշխիք, սակայն մարդկային մարմնի հյուսվածքները գրավիտացիայի ազդեցությունից ձգվելու հատկություն ունեն, և կանխարգելել այդ պրոցեսն անհնար է:
Հենց այս պատճառով խորհուրդ է տրվում իմպլանտանտները փոխել առաջին վիրահատությունից 10-15 տարի անց, որովհետև այդ ընթացքում կախ ընկած մաշկի շերտի տակ գոյացած ազատ տարածությունը պետք է «լցնել»: Բնականաբար, նման միջամտություն կարող է իրականացնել միայն եթե կինը ինքը ցանկանա դա, ու եթե նա դրա կարիքը չի տեսնում, ապա կարող է շարունակել կրել հին իմպլանտանտները՝ առանց անհանգստանալու հետևանքների մասին:
Միֆ №5: Իմպլանտանտների տեղադրումից հետո նվազում է կրծքի զգայականությունը
Վիրահատությունից հետո հնարավոր է կրծքի զգայականության ժամանակավոր փոփոխություն, ընդ որում՝ տարբեր դեպքերում նկատվում է ինչպես արեոլայի, այնպես էլ ամբողջ կրծքի զգայականության նվազում կամ աճ: Սակայն էնդոսկոպիկ վիրահատության դեպքում, որի ժամանակ, ինչպես նշվեց, կաթնագեղձին չեն դիպչում, կանայք հետագայում, որպես կանոն, նման գանգատներ չեն ունենում: Ամեն դեպքում, կրծքի զգայականությունը վերականգնվում է վիրահատությունից մոտ 6 ամիս անց:



