Ինչպես գիտենք, այսօր Ընտանիքի միջազգային օրն է, ճիշտն ասած, սպասում էի, որ այս տոնի առթիվ բազմաթիվ օգտատերեր 1000-ավոր նկարների կողքին կտեղադրեն իրենց ընտանեկան նկարները՝ ծնողների հետ միասին, ջերմ միջավայրում, բայց ոչ․․․ Սուտի գլամուրը չի կարող սուշի համտեսելու նկարների, հայելու դիմաց այֆոնով նկարի, բուծիկներում ֆոտոսեսիա արած նկարների կողքին տեղադրել ընտանեկան նկարները, եթե պաշտոնյայի երեխա չէ։ Դե ոնց կլինի, հանկարծ մարդիկ տեսնեն իրենց հասարակ ծնողների սովորական հագուկապը և չարքաշ կյանքը, որոնք օրնիբուն ինքնամոռաց աշխատում են, տառապում են, որպեսզի կարողանան բավարարեն իրենց էգոիստ երեխեքի պահանջմունքները՝ այֆոնից սկսած, բրենդվի շորերից վերջացրած։ Ոչինչ, որ ամիսը 80-100.000 աշխատավարձ ստանալով՝ պիտի 2 տարի փակեն 400.000-դրամանոց Այֆոնի ապառիկը, հասցնեն ճանապարհածախս տան դասի կամ քաղաքում սուշի ուտելու համար, գումար տան բուծիկից բրենդվի շորիկ առնելու համար ու չմտածեն էլ, որ իրենց ամենանոր հագուստը մոտ 7 տարվա է։ Եվ նույն այդ լակոտները ամաչում են հանրության առջև երևալ ծնողների հետ, դե խեղճ մայրը՝ անշուք տեսքով, խամրեցնում է իրենց փայլը․․․ Ցավալի է, բայց այսօր ականատես եմ եղել նման իրողության։



