ImageՌեժիսորի հոգեբանությունը, կերտվածքը, բնավորությունը հասկանալու, բացահայտելու համար պետք է ուսումնասիրել նրա ստեղծագործական կյանքը, նայել նրա ֆիլմերը, փորձել համեմատել դրանք, գտնել ռեժիսորի կինեմատոգրաֆիստական ոճը, արտահայտչամիջոցները, նրա մոտեցումը այս կամ այն հարցի շուրջ:

Դարեն Արանոֆսկի, շատերը լսած կլինեն նրա <<Reqiuem for a dream>>  ֆիլմի մասին, որը նկարահանվել է 2001 թվականին, և բավականին մեծ ճանաչում ձեռք բերել:  Ֆիլմը դիտելուց հետո հասկացա մի բան, որ կախվածությունը տանում է դեպի անկարողություն: Ֆիլմը հենց կախվածության, անկարողության, կրքի, սիրո, դառնության, դժվարության, կեղտի, փողի մասին է: Ֆիլմի հերոսները կախվածություն ունեին ոչ միայն,  թմրանյութից կամ ալկոհոլից, նրանք ունեին կախվածություն հաճույքից, սիրուց, ունեին անկարողութունը բավարարելու կախվածություն, անցյալը մոռանալու, ներկայով ապրելու: Արանոֆսկին փրձեց ֆիլմում ցույց տալ 21-րդ դարի ախտերից շատերը: Հերոսի մայրը տառապում էր նիհարելու մոլուցքով: Այս դեպքում նրա մոտ կախվածություն էր առաջանում հեռուստացույցից, ապա նոր հեռուստատեսությունից գովազդվող իրերից: Հասարակ չափաբաժին, որը դարձնում էր կյանքը ցանկալի, որը ստիպում էր ապրել ունենալով մեկ նպատակ՝ թմրանյութ:  Սերը, բարեկամական կապերը, ընկերությունը, մեռնում էր կախվածության պատճառով: Հերոսներից յուրաքանչյուրը կարող էր ծախել հենց ինքն իրեն, որպեսզի բավարարեր իր անկարող ցանկությունները: Յուրաքանչյուրը իր քայլերի մեջ գտնում էր ներողամտական հանգամանք, ինքնախաբեության շնորհիվ՝ առաջացնում խղճահարություն և օգնության կետ փնտրում ամեն մեկի աչքերում: Ֆիլմում կային այնպիսի տեսարաններ, որոնք դիտելիս ցանկանում էիր ապրել այնպես ինչպես նրանք, ապրել ինքդ քեզ համար, դուրս գալ հասարակությունից և վայելել կյանքը, սակայն հակասությունները մեծ էին: Նույն վայելքները ի հայտ են բերում լճացումը, որը ի դեպ անխուսափելի է:  Շրջապատի ազդեցություն, որը նույնսպես անխուսափելի էր, բերում է իր հետևանանքերը: Հերոսուհին, որը նույնիսկ անտեղյակ է, թե ինչ է ինքն իր հետ անում, շարունակում է հավատալ միֆերին և օրգանիզմը օր օրի ավելացնում է կեղտով, հավատալով, որ կլինի ինչ որ արդյունք, իսկ իրականում հոգեկան շեղումներ, անդառնալի կորուստներ:  
Ֆիլմն ուներ հզոր սաունդթրեք, որն ավելի հայտնի դարձավ հայկական միջավայրում, քան ֆիլմը: Այդ սաունդթրեքը հաճախ կարող ենք լսել հեռուստատեսությամբ, գովազդներում, սերիալներում, որն ի դեպ շատ հաճախ անտեղի է օգտագործվում: Ֆիլմում երաժշտությունն ապահովում է գործողությունների ընթացքն ու զարգացումը, կոնֆլիկտն ու հանգուցալուծումը: Երաժշտությունը չի խանգարում պատկերին, այն նպաստում է պատկերի խորը ընկալմանը: 
Ֆիլմում առկա է հզոր օպերատորական աշխատանք: Գունային ու պատկերային գրավիչ ու կլանող կադրեր, նոր ու հետաքրքիր մոտեցումներ: Ռեժսորի առավելությունը մեզ բոլորիս հայտնի նյութը այլ տեսանկյունից ու բավականին գրավիչ տեսանկյունից ներկայացնելն է:

Ֆիլմը դիտելուց հետո, չեմ չափազանցնի եթե ասեմ, որ մի քանի օր դուրս չէի գալիս  ազդեցության տակից: Չեմ սիրում, երբ ասում են պետք է պարտադիր կարդալ, դիտել, սակայն սա այն դեպքերից է, երբ ՊԵՏՔ է դիտել ու տեսնել այն ինչ կատարվում է մեր կյանքում, շրջապատում: Միգուցե ֆիլմը դիտելուց հետո սկսենք ավելի շատ մտածել մեր քայլերի, ներկայի ու ապագայի մասին:

Դարեն Արանոֆսկու եկրորդ ֆիլմը, որը դիտեցի <<Black Swan>> է:  Առաջին անգամ այն դիտել էի մեկ տարի առաջ, սակայն այսօր հասկացա, որ ցանկանում եմ վերանայել: Օգուտը մեծ էր: Այս անգամ  փորփրեցի ֆիլմի ենթամակարդկաները ու կարողացա ունենալ հստակ կարծիք ֆիլմի վերաբերյալ, որը մեծ ձեռքբերում է:  Մարդիկ իրենց կյանքի ընթացքում ունենում են երազանքներ, նպատակներ, ոմանք ապրում են դրանցով և հասնում ոչնչացման: Ֆիլմի հերոսուհին <<ամուսնացել էր>> իր երազանքի հետ, ինքանանվիրվել էր իր պարին, ուներ նպատակ ու այդ նպատակին հասնելու համար կարող էր նաև մեռնել:  Գժության մակարդակի հասնող նպատակները հասցերցին նրան անհավասարակշիռ քայլերի, իրեն հակառակորդ տեսնում էր բոլորին, սակայն ամենամեծ հակառակորդը ու թշնամին հենց ինքն էր իր համար:  Միջոցները երկուսն էին, կամ պետք է թողներ երազանը, որպեսզի կարողնար ապրել, կամ գնար երազանքի ետևից և մեռներ: 

Արանոֆսկու ֆիլմերում հետաքրքիր էր դերասանական կազմը: Ինձ համար բացահայտեցի Ջերարդ Լետոյին, Ջենիֆեր Կոննելիին, Նատալի Պորտմանին: Նաև անկախատեսելի խաղ ցուցաբերեց  Մարլոն Ուայանսը, որին տեսել էի միայն կոմեդիոն ֆիլմերում: Ռեժիսիորը տվեց հնարավորություն դերասաններին ցույց տալու իրենց, տարբեր անկյուններից: 

Ես չեմ համարում, որ կարողացել եմ բացահայտել ռեժիսոր Դարեն Արանոֆսկուն:  Ռեժիսորին բացահայտելու համար, դեռ բավականին աշխատանք ունեմ անելու: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել