130430_obamacare_sign_ap1in.am-ը գրում է.

ԱՄՆ կառավարությունը 1.2 մլրդ դոլար է հատկացրել Serco կապալառու ընկերությանը Միսսուրի նահանգում ObamaCare առողջապահական ծրագրում մուտքի հայտերի մշակման կենտրոնի ստեղծման համար: Այս մասին հայտնում է FoxNews-ը: Այդ գումարով ընկերությունը վարձել է 1500 աշխատակցի, սակայն հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ ծրագրին միանալ ցանկացողների սղության պատճառով աշխատակիցները օրեր շարունակ պարզապես նստել են համակարգիչների առջև:

Կենտրոնի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ իրենց հանձնարարել էին նստել համակարգիչների առաջ և 10 րոպեն մեկ սեղմել թարմացման կոճակը՝ տեսնելու, թե նոր հայտ ստացվե՞լ է: Ընկերությունը շարունակում է աշխատատեղեր ստեղծել Միսսուրիում, Օկլահոմայում և Կենտուկիում, քանի որ յուրաքանչյուր ստեղծված աշխատատեղի համար գումար է ստանում:

KMOV-TV հեռուստաալիքի հետ հարցազրույցում առողջապահության ֆինանսավորման հարցերով դաշնային CMS գործակալության ներկայացուցիչները հայտարարել են, որ բավարարված են կապալառուի գործունեությամբ և պարբերաբար վերանայում են անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պահանջները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել