Tert.am-ը գրում է.

Սիրիայում մոտ երեք տարի շարունակվող պատերազմի ընթացքում Քեսաբից տեղահանված հայերի համար նոր փուլ է սկսվում, տեղեկացնում է «Ակօս»-ը։

Մարտի 31-ից ապրիլի 5-ը Յայլադաղը սահմանադռնից Թուրքիա տեղափոխված հայերը հյուրընկալվել էին Վաքըֆլը գյուղում։

Այժմ 18 քեսաբահայերից բաղկացած խումբը Պոլսո հայոց պատրիարքարանի, Բեյրութում հայկական եկեղեցու և Թուրքիայի ԱԳՆ-ի միջնորդությամբ տեղափոխվում է Բեյրութ։ Նրանք արդեն ճանապարհին են։

«Սիրիայի Լաթաքիա քաղաքում գտնվող իրենց հարազատներին ու ազգականներին հասնելու հույսը կորցրած քեսաբցիները տեղափոխվում են Բեյրութ, և դա նրանց կյանքի նոր սկիզբն է լինելու»,- գրում է «Ակօս»-ը։

Մի քանի օր առաջ Բեյրութից եկած լավ լուրը նրանց թե՛ ուրախացրել, թե՛ հուզել էր. նրանք վերջապես միանալու են իրենց հարազատներին, սակայն իրենց 40 օր հյուրընկալած Վաքըֆլըի հայ գյուղացիներից բաժանվելու հուզմունքն են զգում։

Եվս 6 հոգու փաստաթղթերը դեռ պատրաստ չեն, և նրանք դեռ պետք է սպասեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել