221119511358231009Իրավապաշտպան բոլոր կազմակերպությունները Հայաստանում գետնի տակն են անցել, լռում է պատվիրակատար Արթուր Սաքունցը, իսկ ահա Տավուշում մի դատախազ Լինչի դատաստան է տեսնում անզգուշաբար սպանություն կատարած Դավիթ Խաչատրյանի հանդեպ՝ պահանջելով 18 տարվա ազատազրկում: 
Դավիթը հայտնվել է անամոթ դատախազի ու հանգուցյալ Լյուքս Ստեփանյանի մոր, հոր, նրանց հարազատների ճնշման ներքո: Դատախազը ոչ թե արդարադատություն, այլ անամոթ ու անբարո խաղ է իրականացնում... Ցավակցելով Լյուքս Ստեփանյանի ծնողներին, կիսելով նրանց վիշտը՝ պետք է աջակցել Դավիթ Խաչատրյանին: Նա դիտավորյալ սպանություն չի կատարել...
Լիսկային, նրա որդուն ու Լիսկայի Զարզանդին անմեղ են ճանաչում, իսկ ահա անզգուշաբար իր ծառայակցին սպանած Դավիթ Խաչատրյանին՝ ծանրագույն հանցագործություն կատարած...
Արթնացիր, հայաստանյան արդարադատություն...

...«Դավիթը չի ասում՝ հանեք մեղադրանքը կամ մեղմեք, ընդամենը ասում է՝ արդար դատաքննություն իրականացրեք: Նա չի ասում, որ որևէ բան չի արել, ընդունում է, որ իր գործողությունների հետևանքով է մահացել Լյուքս Ստեփանյանը, բայց սպանություն կատարելու նպատակ ու պատճառ, ինչպես ինքն է ասում, չի ունեցել, ինչը հաստատվեց դատաքննության ընթացքում: Խոսքը զենքի կիրառման կանոնների խախտման մասին է, որը հանգեցրել է մահվան: Տեսնելով, որ ուրիշ ճար չկա, ստիպված գնացել է այդ քայլին»:

Կից նյութը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել