Հետաքրքիր փաստեր զարթուցիչների մասինLife.panorama.am-ը գրում է.

1. Ճապոնիայում ստեղծվել է մի անսովոր զարթուցիչ, որը ձայն հանելու փոխարեն դուրեկան բույր է արձակում: Ճապոնացիները հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքում պարզել են, որ ավելի հեշտ է արթնանալ հաճելի բույրից, քան կտրուկ ազդանշանից:

2. Հետազոտողները խորհուրդ են տալիս զարթուցիչի ազդանշանը մեղմ երաժշտություն դնել, որի ձայնը կբարձրանա աստիճանաբար: Խորհուրդ չի տրվում արթնանալ բարձր և կտրուկ ազդանշանից, քանի որ դա լուրջ սթրես է համարվում օրգանիզմի համար: 
 
3. Ռուստաստանում զարթուցիչից օգտվում են բնակիչների 82%-ը, իսկ Գերմանիայում` 97%-ը: 
 
4. Ավստրալացի գիտնականները հորինել են մի սարք, որը նախատեսված է վարորդին արթնացնելու համար, եթե նա ղեկին քնում է: Երբ այս զարթուցիչը նկատում է, որ տերը սկսում է քնել, մեքենայի ձայնային համակարգը հատուկ ազդանշան է արձակում կամ բացվում է մեքենայի ապակին և սառը օդն արթնացնում է վարորդին:
 
5. Գոյություն ունի հայհոյող զարթուցիչ: Այս զարթուցիչին կարելի է հարցնել ժամը, և այն հանգիստ կպատասխանի, սակայն երբ գալիս է զարթնելու պահը, զարթուցիչը սկսում է հայհոյել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել