Հայտնի է, որ Վերածննդի դարաշրջանի մեծ գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչին (1452-1519) ճանապարհորդել է Հայաստանում: Ջ.Ռիխտերի, Յո. Սարժիգովսկու, Կ. Ֆուգարոյի, Է. Մակ Կորտինի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 15-րդ դարի վերջերին աշխարհահռչակ գիտնական-գեղանկարիչը այցելելով Հայաստան, թողել է «Հայկական նամակներ» կոչվող ձեռագրերը, որոնցից մեկը սկսվում է «Գտնվելով Հայաստանի այս կողմում» արտահայտությամբ և նկարագրում է Տավրոսյան լեռների ու Եփրատի տեսարանները: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ նա մի քանի գծանկարներ է կատարել Հայաստանում, այդ թվում` նաև Արարատ լեռան պատկերը: Նույն ձեռագրում Լեոնարդո դա Վինչին ակնարկել է Հայաստանի մասին գիրք գրելու իր մտադրության մասին` մանրամասնորեն նշելով աշխատության գլուխների ցուցակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել