Հաղթանակ թաղամասի տան տանիքում օձ է հայտնաբերվելPanorama.am-ը գրում է.

Այսօր` ժամը 13.44-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան Հաղթանակ թաղամասի 18-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 18 տան տանիքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել