15:35 , 14 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
Այսօր` ժամը 13.44-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան Հաղթանակ թաղամասի 18-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 18 տան տանիքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: