Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը՝ Ցեղասպանությունը վերապրած որբերի հետ
Gevorg V ev haj vorber
Ցեղասպանության տարիներին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով և նրա անմիջական նախագահությամբ ստեղծվել է Եղբայրական օգնության կոմիտեն, որն զբաղվել է վիրավոր հայ կամավորներին և տասնյակ հազարավոր փախստական հայերին օգնություն ցուցաբերելու խնդիրներով։ Մի քանի տարի անց՝ 
Սարդարապատի հերոսամարտի օրերին, երբ թուրքերն արդեն գրավել էին Սարդարապատ գյուղը և, վիճակը գնալով օրհասական է դառնում, Արամ Մանուկյանը մեկնում է Էջմիածին, որ կաթողիկոսին համոզի ժամանակավորապես Մայր Աթոռից հեռանալ Սևան:
«Ոչ, տղերքս, Հայոց կաթողիկոսը նահանջողը չէ: Ասացեք հայ բանակին, որ ես տեղիցս չեմ շարժվում: Ես չեմ թողնում Սուրբ Էջմիածինը: Եթե մեր զինվորները նրան չեն կարողանում պաշտպանել, եւ թուրքերը մտնելու են Ս. Էջմիածին, իմ դիակը պետք է գտնեն Ս. Իջման վայրում», - պատասխանել է կաթողիկոսը: Եվ ավելին. նախադեպը չունեցող հրաման է արձակվել. Էջմիածնի հոգևորականությունը պիտի զինվի և ժողովրդի հետ մարտադաշտ դուրս գա, արդյունքում կազմավորվել է միայն հոգեւորականներից բաղկացած շուրջ 300-հոգանոց ջոկատ, որը կռվել է մարտի դաշտում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել