«Մոտ երկու ամիս առաջ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով պոլիկլինիկաներում և ծննդօգնության ոլորտում համավճարի մեխանիզմ մտցրեց, ապա հետաձգեց որոշման կիրառումը:

Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտն էլ նոր նախարար ունի, «Առավոտը» առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է նախարար Արմեն Մուրադյանն էլ հետաձգի համավճարի կիրառումը կամ ընդհանրապես նախկին նախարարի հրամանը չեղյալ համարի: 
Մեզ հետ զրույցում պարոն Քրմոյանն ասաց, որ նախկինում որոշված, ապա հետաձգված պոլիկլինիկաներում լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար սահմանված 5000 դրամների մասին որոշումը չեղյալ է համարվել. «Նախարարը հրաման է ստորագրել, և այդ որոշումն ամբողջությամբ չեղյալ կհամարվի»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել