09:32 , 14 մայիս, 2014
«Մոտ երկու ամիս առաջ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով պոլիկլինիկաներում և ծննդօգնության ոլորտում համավճարի մեխանիզմ մտցրեց, ապա հետաձգեց որոշման կիրառումը:
Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտն էլ նոր նախարար ունի, «Առավոտը» առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է նախարար Արմեն Մուրադյանն էլ հետաձգի համավճարի կիրառումը կամ ընդհանրապես նախկին նախարարի հրամանը չեղյալ համարի:
Մեզ հետ զրույցում պարոն Քրմոյանն ասաց, որ նախկինում որոշված, ապա հետաձգված պոլիկլինիկաներում լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար սահմանված 5000 դրամների մասին որոշումը չեղյալ է համարվել. «Նախարարը հրաման է ստորագրել, և այդ որոշումն ամբողջությամբ չեղյալ կհամարվի»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։